Դատավոր Աննա Շիլաջյանը բավարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ իր ներկայացրած հայցով որպես վկա հարցաքննելու միջնորդությունը։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Դատավորը հայտնել է, որ Փաշինյանին դատարան ներկայանալու ծանուցում կուղարկվի։
Փաշինյանը հուլիսի 9-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել Մարուքյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն, տեղեկությունների հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում։
Հայցի առիթը Մարուքյանի՝ հունիսի 9-ին Facebook-ում հրապարակած տեսանյութն էր, որում նա Փաշինյանին անվանել էր «ընտրակեղծարար»։
Հայցադիմումով Փաշինյանը, մասնավորապես, պահանջել է Մարուքյանին պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային ներողություն խնդրել նույն Facebook-յան էջում, որտեղ հրապարակվել էր վիճարկվող տեսանյութը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







