Մյունխենում ընթացող հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ են նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Որակավորման փուլում հայ մարզիկները խոցել են 580 միավոր, իսկ եզրափակչում 4:16 հաշվով զիջել են Չինաստանի թիմին՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոններ։
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է հունիսի 8-15-ը։