Իշխող ուժի ներսում մտահոգություններ են առաջացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուզականության և վտանգավոր հայտարարությունների առնչությամբ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կառավարության ղեկավարին փոխանցել է, որ կուսակցականների շրջանում կասկածներ են առաջացել, որ իրենց առաջնորդի սխալները կարող են խաթարել «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։
Ըստ թերթի՝ Փաշինյանն, ի պատասխան այս մտահոգությունների, ասել է, որ «նրանք ոչինչ չեն հասկանում, ինքը գիտի՝ ինչ է անում ու ասում»։
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարաշվի շրջանականերում, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, վարչապետը մի քանի անգամ հայտնվել է աղմկահարույց միջադեպերի առանցքում։ Արաբկիր վարչական շրջանում մայիսի 18-ին կայացած քարոզարշավի ժամանակ Փաշինյանը վիճել էր մի կնոջ, ապա արցախցի տղամարդու հետ։
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը դիմում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով վարույթ հարուցել Փաշինյանի դեմ՝ պաշտոնատար անձանց վարքագծի կանոնները ենթադրաբար խախտելու համար, Մայր Աթոռը հայտարարել էր քարոզչական անընդունելի միջոցների մասին, իսկ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը վարչապետի քաղաքացիներին նկատմամբ վերաբերմունքը որակել էր «անհավասարակշիռ և լկտի»։
Կարդացեք նաև՝






































