Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ նրան մոտեցել է քաղաքացի և քննադատական խոսքեր հնչեցրել։
Կինը հայտարարել է, որ այս իշխանությունները հանձնել են իր հայրենիքը, մի ամբողջ սերունդ ոչնչացրել, ու թեև փորձել են «կզացնել» ժողովրդին, սակայն հենց իրենք են «կզած»։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ կինը 2020 թվականից անհետ կորած համարվող ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է։
Նրա բառերից հետո վարչապետն ափերից դուրս է եկել ու վեճի բռնվել կնոջ հետ, իսկ երբ կինը փորձել է հեռանալ՝ Փաշինյանը նրա թևից քաշելով հետ է բերել ու պահանջել լսել իրեն մինչև վերջ։
Նա կնոջը մեղադրել է նախկին իշխանությունների հետ կապ ունենալու մեջ ու սպառնացել, որ բոլոր նախկիններին «կզացնելու» ու նստեցնելու է բանտեր։
Փաշինյանը տեսախցիկից սպառնացել է դիմակավորված քաղաքացիներին, որոնք այսօր ավելի վաղ տեսանյութեր էին տարածել Արցախի կորստի պաասխանատվությունը վարչապետից պահանջելու բովանդակությամբ, և նրանց անվանել «փախածներ»։
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը
ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը «Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...



































