Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:09

Էրդողանը վավերացրել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը

Էրդողանը վավերացրել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
Recep Tayyip Erdoğan ratifies defense agreement

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը՝ ավարտելով փաստաթղթի վավերացման գործընթացը թուրքական կողմից, հայտնում է Թուրքիայի պաշտոնական տեղեկագիրը։

Նոյեմբերի 27-ին հրապարակված թիվ 12017 որոշումը Էրդողանը ստորագրել է նոյեմբերի 26-ին։ Թուրքիայի խորհրդարանը համաձայնագրի վավերացմանը հավանություն էր տվել նոյեմբերի 5-ին։

Համաձայնագրով մասնակից երեք երկրներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեքի դեմ։ Փաստաթուղթը նախատեսում է պաշտպանական համագործակցություն և փոխադարձ աջակցություն անվտանգության սպառնալիքների դեպքում։

Վավերացման գործընթացի ավարտին զուգահեռ նոյեմբերի 27-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում նախատեսված են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչների բանակցությունները, հայտնում է Associated Press-ը (AP)՝ հղում անելով Պակիստանի անվտանգության ոլորտի երկու պաշտոնյայի։

Բանակցությունների հիմնական թեմաներից կլինեն Մերձավոր Արևելքում զարգացումները, մասնավորապես՝ Եմենի՝ Իրանի աջակցությունը վայելող հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի դեմ։

Կողմերը նախատեսում են քննարկել նաև ռազմական համագործակցության ընդլայնումը, հետախուզական տեղեկությունների փոխանակումը, անվտանգության սպառնալիքների կանխումը և պաշտպանական արդյունաբերության ոլորտում կապերի ամրապնդումը։

Օգոստոսի 7-ին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը Մեքքայում ստորագրել էին համատեղ պաշտպանության համաձայնագիրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+