Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:42

Մխիթարյանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայում հաղթել է «Շտուտգարտին»

Մխիթարյանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայում հաղթել է «Շտուտգարտին»
Լուսանկարը՝ inter

Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի հանդիպմանն ընդունել է գերմանական «Շտուտգարտին» և հաղթել 2։0 հաշվով, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

Միլանյան ակումբի երկու գոլերն էլ խփվել են երկրորդ խաղակեսում։ Պետար Սուչիչը բացել է հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ Լաուտարո Մարտինեսը կրկնապատկել է թիմի առավելությունը։

Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում։

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի նախորդ երկու տուրերում հաղթել էր Դոնեցկի «Շախտյորին» (1։0) և նիդեռլանդական «Ֆեյենորդին» (3։0)՝ առաջին երկու տուրերում պարտվելով Մադրիդի «Ռեալին» (1։2) և բելգիական «Բրյուգեին» (3։4)։

Մխիթարյանը հոկտեմբերի 11-ին Sportmediaset-ին հայտնել էր, որ «Ինտերը» մտադիր է Չեմպիոնների լիգայում հնարավորինս առաջ գնալ և պայքարել բոլոր մրցաշարերում հաղթանակների համար։

Իտալական ակումբը հուլիսի 1-ին հայտարարել էր հայ կիսապաշտպանի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+