Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:44

ՌԴ-ն նախատեսվածից շուտ վերացնում է դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները

ՌԴ-ն նախատեսվածից շուտ վերացնում է դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները

Ռուսաստանը նախատեսվածից շուտ սկսում է վերացնել դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները, իսկ մատակարարումները միջնաժամկետ հեռանկարում կարող են հասնել ամսական 3 միլիոն տոննայի, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նրա փոխանցմամբ՝ Մոսկվան դրական է գնահատում ԱՄՆ-ի քայլերը՝ ուղղված համաշխարհային էներգետիկ շուկայի կայունացմանը և պատրաստ է համակարգել գործողությունները հետագա կանխատեսելիության համար։

«Ռուսաստանը պատրաստ է արդեն հոկտեմբերին ԱՄՆ շուկային, ինչպես նաև այլ գործընկերներին մատակարարել 300 000 տոննա դիզելային վառելիք։ Այս ծավալը կարող է ավելացվել մինչև 500 000 տոննա նոյեմբերին և մինչև 1 միլիոն տոննա դեկտեմբերին»,- ընդգծել է Նովակը՝ հավելելով, որ ռուսական ներքին շուկան ևս լիովին ապահովված կլինի։

Ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ ձեռք բերված համաձայնության մասին առաջինը հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։

«Ես հենց նոր ավարտեցի հաջող քննարկումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ մենք համաձայնեցինք, որ Ռուսաստանն անմիջապես ավելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք կմատակարարի ամերիկյան և միջազգային շուկաներ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) անմիջապես ժամանակավոր ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որը թույլատրում է ռուսական դիզելային վառելիքի մուտքը համաշխարհային շուկա։

Ռուս-ամերիկյան համաձայնագրի մասին լուրերի ֆոնին Ռուսաստանի ֆոնդային շուկայում աճ է արձանագրվել։ Մոսկվայի բորսայի ինդեքսը երեկոյան առևտրի ընթացքում փորձարկել է 2400-ի մակարդակը։

Մասնավորապես, «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 9%-ով, ԼՈՒԿՕՅԼ-ինը՝ 6%-ով, իսկ «Գազպրոմ Նեֆտ»-ինը՝ 5%-ով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+