Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:45

Անկարան հարձակողական գործողությունների համար զորքեր չի ուղարկի այլ երկրներ․ Ֆիդան

Անկարան հարձակողական գործողությունների համար զորքեր չի ուղարկի այլ երկրներ․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Մեքքայի դաշինքը» կրում է բացառապես պաշտպանական նշանակություն, և Անկարան մտադիր չէ իր զինված ուժերը տեղակայել այլ երկրներում՝ հարձակողական ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, փոխանցել են թուրքական լրատվամիջոցները։

«Հստակ հայտարարում եմ, որ այս համաձայնագիրը միայն պաշտպանության համար է։ Երբ այս համաձայնագիրը ստորագրած երկիրը հարձակման է ենթարկվում, դուք պետք է կանգնեք նրա կողքին և պաշտպանեք այն։ Սա հարձակման համաձայնագիր չէ։ Թուրքիան զորքեր չի ուղարկի մեկ այլ երկիր՝ հարձակման համար»,- ընդգծել է Ֆիդանը։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի փոխանցմամբ՝ համաձայնագրի շրջանակներում գործընկերությունը շարունակում է զարգանալ։ Առաջիկայում ռազմական պատվիրակությունները կհստակեցնեն Սաուդյան Արաբիայի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պաշտպանական միջոցառումները, ինչպես նաև Թուրքիայի և Պակիստանի հնարավոր մասնակցության ծավալները։

Ֆիդանը նշել է, որ Սաուդյան Արաբիան արդեն իսկ տիրապետում է զգալի ռազմատեխնիկական ենթակառուցվածքների, սակայն կողմերը պետք է համատեղ պլանավորեն և իրականացնեն հետագա քայլերը։

Անդրադառնալով տարածաշրջանային էսկալացիային՝ Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Անկարան գործադրում է բոլոր ջանքերը՝ ճգնաժամը խաղաղության և երկխոսության միջոցով կարգավորելու համար։ Նա հավելել է, որ թուրքական կողմը հուսիթների հարձակումները դիտարկում է Իրան-ԱՄՆ հակամարտության ավելի լայն համատեքստում՝ փորձելով գնահատել քաղաքական հնարավոր զարգացումները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+