Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:16

Firebird-ի ընդլայնումը կարող է էլեկտրաէներգիայի պակաս առաջացնել ՀՀ-ում․ Շևցով

Firebird-ի ընդլայնումը կարող է էլեկտրաէներգիայի պակաս առաջացնել ՀՀ-ում․ Շևցով

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ ատոմային էներգետիկայում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու և Հրազդանում Firebird AI տվյալների կենտրոնն ընդլայնելու Հայաստանի ծրագրերը կարող են լրացուցիչ ռիսկեր ստեղծել երկրի էներգահամակարգի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Անդրադառնալով Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման քննարկումներին՝ Շևցովը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հնարավորությունները փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արտերկրում նման ոչ մի ռեակտոր չի կառուցել, իսկ Ֆրանսիան, ռուս պաշտոնյայի պնդմամբ, համապատասխան տեխնոլոգիաներ չունի։ Որպես այլընտրանք՝ նա նշել է «Ռոսատոմը», որը, իր խոսքով, ներկայում արտերկրում կառուցում է 30 էներգաբլոկ, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորներ։

Շևցովն ընդգծել է, որ գործող Հայկական ատոմային էլեկտրակայանն (ԱԷԿ) ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Նրա կարծիքով՝ էներգահամակարգի ծանրաբեռնվածությունը կավելանա նաև Firebird AI-ի ծրագրերի պատճառով․ ընկերությունը մտադիր է մինչև 2027 թվականի վերջ Հրազդանի տվյալների կենտրոնի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի։

Շևցովի գնահատմամբ՝ դա Հայաստանի էներգահամակարգի ձմեռային գագաթնային ծանրաբեռնվածության գրեթե մեկ քառորդն է, որը նա գնահատում է 1,3 ԳՎտ։ Նրա կարծիքով՝ օբյեկտի աշխատանքի համար կպահանջվեն լրացուցիչ էներգահզորություններ և հեռանկարում դա կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի պակասի։

Շևցովը տվյալների կենտրոնն անվանել է ավելորդ Հայաստանի ներքին կարիքների համար՝ հղում անելով 2024 թվականից գործող երևանյան OVIO տվյալների կենտրոնին։ Նա նաև հայտարարել է, որ Firebird-ը՝ որպես ամերիկյան ընկերություն, ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը և ենթադրել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են մուտք ունենալ մշակվող տվյալներին։

Ավելի ուշ Firebird AI ընկերությունը հերքել է իր գործունեության վերաբերյալ պնդումները՝ հայտարարելով, որ «դրանք չեն համապատասխանում իրականությանը և փաստական հիմնավորում չունեն»։

«Firebird AI-ն տեխնոլոգիական ընկերություն է, որը կառուցում և շահագործում է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ։ Ընկերությանը տրամադրված ԱՄՆ արտահանման լիցենզիան սահմանափակում է այդ հաշվարկային հզորությունների օգտագործումը՝ բացառապես քաղաքացիական նպատակներով»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշել է ընկերությունը։

Firebird AI-ի ձևակերպմամբ՝ նման պնդումները վկայում են արհեստական բանականության հաշվարկային ենթակառուցվածքների աշխատանքի սկզբունքների սխալ ընկալման մասին։ Ընկերությունում ընդգծել են, որ ծառայությունների աշխարհագրական տեղակայությունն ինքնին չի որոշում դրանց օգտագործման բնույթը կամ նպատակը։

Firebird AI նախագիծն իրականացվում է Հայաստանի կառավարության և NVIDIA-ի մասնակցությամբ։ Ընկերության արհեստական բանականության գործարանը Հրազդանում պաշտոնապես բացվել էր օգոստոսին։ Առաջին փուլում հզորությունը մոտ 18 ՄՎտ է, իսկ հետագայում ընկերությունը հայտարարել էր օբյեկտի զգալի ընդլայնման ծրագրերի մասին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերին օբյեկտի հնարավոր հետախուզական նշանակության մասին պնդումներն անվանել էր քաղաքականացված՝ նշելով, որ առանց հաստատող փաստերի դրանք մնում են ենթադրություններ։

Թարմացված է՝ 8.10.2026 | 21:40

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+