Հայաստանում հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +21-23 աստիճան, երեկոյան՝ +16-18 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +14-18 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +14-17 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +18-21 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +14-18 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +15-19 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +16-19 աստիճանի, հովտային շրջաններում՝ +20-23 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +14-17 աստիճան, նախալեռնային՝ +17-22աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ +22-24 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 22-24 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +22-24 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-161, նախալեռնային շրջաններում՝ +19-22 աստիճան, հովտային շրջաններում՝ +22-24 աստիճան։
Արցախում կանխատեսվում 20 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







