Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:02

Շաքիում հարձակումից հետո ուժայինների պաշտոնանկություններ են քննարկվում․ ԶԼՄ

Շաքիում հարձակումից հետո ուժայինների պաշտոնանկություններ են քննարկվում․ ԶԼՄ

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի՝ ընտանիքի վրա հարձակումից հետո իշխանական շրջանակներում քննարկվում են ուժային կառույցներում հնարավոր կադրային փոփոխություններ՝ ընդհուպ գերատեսչությունների ղեկավարների պաշտոնանկություններ, գրում են «Հրապարակ» և «Ժողովուրդ» օրաթերթերը։

«Հրապարակ» օրաթերթի տվյալներով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է պարզել՝ ովքե՞ր են տեղեկացել զինծառայողի ներթափանցման մասին և ինչո՞ւ պատասխանատու կառույցները ժամանակին չեն արձագանքել։

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներկայացուցիչների մի մասը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը պետք է հրաժարական տա, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանական շրջանակների իր աղբյուրներին։ Նրանց կարծիքով՝ պատասխանատվությունը չպետք է սահմանափակվի ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Սանամյանով, որը հոկտեմբերի 5-ին ազատվել էր պաշտոնից։

Թերթը չի բացառում, որ Սիմոնյանին հրավիրեն խորհրդարան։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանատվության հարցում, ըստ թերթի, իշխող թիմում միակարծություն չկա։ Նրա կողմնակիցները կարծում են, որ սահմանը հատած զինծառայողի հայտնաբերմամբ պետք է զբաղվեին ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Իշխանության մյուս ներկայացուցիչները հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ իրավիճակին չի արձագանքել բանակը։

«Ժողովուրդ» օրաթերթն էլ՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրում է, որ Փաշինյանը նաև պահանջել է պարզել՝ ներթափանցման մասին տեղեկությունն ստանալուց հետո ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել և ինչո՞ւ բնակիչներին ժամանակին չեն զգուշացրել հնարավոր վտանգի մասին։

Թերթի տվյալներով՝ կառավարությունում քննարկման ժամանակ Փաշինյանը դժգոհություն է հայտնել ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության (ՊՆ) և  պատասխանատու մյուս կառույցների աշխատանքից։ Վարչապետին պետք է զեկույց ներկայացվի նրանց գործողությունների վերաբերյալ, որից հետո նա որոշում կկայացնի։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ այս ֆոնին քննարկվում են նաև գերատեսչությունների ղեկավարների հնարավոր պաշտոնանկությունները։

«Ժողովուրդն» ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, գրել էր, որ Ռազմական ոստիկանությունում քննարկվում է Սյունիքի մարզի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնանկության հարցը՝ զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ։ Ռազմական ոստիկանության ղեկավարությունն արդեն փոխվել էր օգոստոսին։ ՀՀ ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել էր ՊՆ ռազմական ոստիկանության պետ՝ փոխարինելով Աշոտ Զաքարյանին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հոկտեմբերի 6-ին առաջարկել էր Ազգային ժողովում ստեղծել քննիչ հանձնաժողով՝ զինծառայողների մահվան դեպքերն ու Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հարձակման հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Իշխող ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ չի աջակցի նախաձեռնությանը։

ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանն այդ դիրքորոշումը բացատրել էր նրանով, որ դեպքերը քննում են լիազոր մարմինները, հետևաբար՝ առանձին խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա։

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը և հարձակվել ընտանիքի վրա՝ երեխաների ներկայությամբ կրակելով նրանց մոր վրա, տուժել էին նաև երեխաները։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+