ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուն քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները, հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Ըստ ՀՀ ՏԿԵՆ-ի՝ կողմերն ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։
Նշվում է, որ Թուրքիայից ժամանած պատվիրակությունը հանդիպել է նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։
Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերին պայմանավորվել էին տեխնիկական ուսումնասիրություններ իրականացնել Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։
Հայաստանը և Թուրքիան Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանականերում կայացած քննարկումների արդյունքներով մայիսին ստորագրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման մասին արձանագրություն։ Երևանում օգոստոսին կայացել էր Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







