Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան, որը համաշխարհային վարկանիշային աղյուսակում 118-րդն է, մրցաշարի երրորդ շրջանում 6:4, 6:1 հաշվով հաղթել է բրիտանացի Սոնայ Քարթալին։
Խաղը տևել է 1 ժամ 31 րոպե։ Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Չարաևան կմրցի չինացի Չժեն Ցինվենի հետ, որը հաղթել է չեխ Մարի Բոուզկովային։
Նախորդ շրջանում Չարաևան 3:6, 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային։ Սա Չարաևայի առաջին հաղթանակն էր դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում գտնվող թենիսիստուհիներից մեկի նկատմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







