Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:47

Եմենի ղեկավարը հայտարարել է հութիների դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին

Եմենի ղեկավարը հայտարարել է հութիների դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին

Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի նախագահական խորհրդի նախագահ Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է շիական «Անսար Ալլահ» շարժման հութիների դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին, հաղորդում է Reuters-ը։

«Այսօր հայտարարում եմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին՝ հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքները վերադարձնելու և պետական իշխանությունն ու պետական կառույցների գործունեությունը երկրի ամբողջ տարածքում վերականգնելու նպատակով»,- նրա խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Ալ-Ալիմին հայտնել է, որ զինված ուժերին, անվտանգության ծառայություններին և ռազմական մյուս ստորաբաժանումներին հրահանգել է սկսել իրենց առաջադրված խնդիրների կատարումը՝ հաստատված ծրագրերի համաձայն։

Ավելի վաղ կայքը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան և նրա եմենական դաշնակիցները ծրագրում են հութիների դեմ ռազմական գործողություն սկսել։ Ըստ այդ տեղեկությունների՝ սաուդյան ուժերը պետք է իրականացնեն օդային, իսկ եմենական ուժերը՝ ցամաքային գործողություններ։

Ալ-Ալիմին ավելի վաղ կոչ էր արել համընդհանուր զորահավաք հայտարարել, իսկ քաղաքացիներին միանալ երկրի զինված ուժերին՝ հութիների առաջխաղացման ֆոնին։ Կոչը հնչել էր հութիների և կառավարական ուժերի միջև ռազմական գործողությունների ակտիվացման, ինչպես նաև շարժման և Սաուդյան Արաբիայի միջև փոխադարձ հարվածների ֆոնին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+