Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:39

Փաշինյանը 2021թ․ ընտրություններում հաղթանակը բացատրել է Աստծո նկատմամբ հավատով

Փաշինյանը 2021թ․ ընտրություններում հաղթանակը բացատրել է Աստծո նկատմամբ հավատով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ ազգային նախաճաշի գալա ընթրիքին ելույթի ընթացքում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո ծանր շրջանը «վերապրել» և 2021 թվականի արտահերթ ընտրություններում հաղթել է Աստծո նկատմամբ հավատի շնորհիվ։

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո բազմաթիվ օտարերկրյա ղեկավարներ իրեն հարցնում էին, թե ինչպե՞ս է վերապրել, և այն ժամանակ պատասխանում էր, որ չգիտի։

«Հիմա գիտեմ․ վերապրեցի մի պարզ պատճառով, որովհետև հավատում եմ Աստծուն, ուրիշ որևէ պատճառ չկա»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը պատմել է, որ 2020 թվականի պատերազմից հետո բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք «չկային պաշտոնական ոչ մի փաստաթղթում և ոչ մի զեկույցում», պետք էր փնտրել Սուրբ գրքում։

Փաշինյանը հուսահատությունն անվանել է մեղք և հայտարարել, որ դրա պատասխանն իր համար և «Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հետևորդների համար» քրիստոնեությունն ու Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին են՝ իր դավանաբանությամբ։ 

Նա նաև պատմել է, որ ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությունը հանգեցրել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ չպլանավորված հանդիպման, որը, նրա խոսքով, ազդեցություն էր ունեցել խաղաղության գործընթացի հետագա զարգացումների վրա։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, իրավաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել էր, որ «աղոթքի նախաճաշերն» օգտագործվում են Փաշինյանին աջակցելու համար։

Ելույթը հնչել է իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու առճակատման ֆոնին։ Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում ստեղծվել էր Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով քննիչ հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ մի շարք հոգևորականների գործունեության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույցը որակել էր հակասահմանադրական, հակականոնական և անօրինական՝ այն համարելով միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+