Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:21

Սպասում ենք երկաթուղու հատվածների վերականգնման հարցով Հայաստանի արձագանքին․ Օվերչուկ

Սպասում ենք երկաթուղու հատվածների վերականգնման հարցով Հայաստանի արձագանքին․ Օվերչուկ

Ռուսաստանն սպասում է Հայաստանի արձագանքին Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղու երկու հատվածի վերականգնման առաջարկի վերաբերյալ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է հոկտեմբերի 2-ին։ Մոսկվան աջակցում է երկու հատվածի վերականգնմանը և պատրաստ է մասնակցել աշխատանքներին՝ Հայաստանին տրանսպորտային կապի ապահովման հարցում աջակցելու համար։

Օվերչուկը նշել է, որ համապատասխան որոշումները Ռուսաստանում նախագահի մակարդակով ընդունվել էին դեռևս հունվարին, և այժմ Մոսկվան սպասում է հայկական կողմի արձագանքին։

ՌԴ փոխվարչապետը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք, նրա գնահատմամբ, կարող են առաջ մղել հարցը։

2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին խնդրել է հնարավորինս արագ վերականգնել Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային հատվածները։

2026 թվականի սկզբին Երևանը հայտնել էր, որ Մոսկվայից հարցի վերաբերյալ դրական արձագանք էր ստացել։ Փաշինյանն ընդգծել էր, որ Երասխ-Ախուրիկ երթուղու վերականգնումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և Հայաստանի տարանցիկ ներուժի մեծացման հնարավորություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+