Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:31

ՔԿ-ն միջնորդել է կալանավորել Շաքի ներխուժած ադրբեջանցուն

ՔԿ-ն միջնորդել է կալանավորել Շաքի ներխուժած ադրբեջանցուն

ՀՀ քննչական կոմիտեն միջնորդել է կալանավորել ՀՀ սահմանը հատած, Սիսիանի Շաքի գյուղում հայ կնոջն ու նրա երեխաներին վնասվածքներ հասցրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին, տեղեկանում ենք ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանի գրառումից։

«Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի քաղաքացի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- գրել է Ավդալյանը։

ՀՀ սահմանը հատած ադրբեջացի զինծառայողը հոկտեմբերի 1-ին Շաքիում կրակել էր հայ կնոջ վրա, ավելի ուշ դատախազությունից հայտնել էին, որ տուժել են նաև նրա երեխաները։ Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ կնոջ վիճակը կայուն է, երկու երեխայինը՝ բավարար։ Շաքիի բնակիչներից մեկն Armenia Today-ին պատմել էր, որ ավտոմատով զինված ադրբեջանցին բնակչուհուն վնասել էր երեք երեխայի ներկայությամբ։ 

Զինծառայողը նույն օրը ձերբակալվել էր։ Դեպքի առնչությամբ 5 հոդվածով քրեական վարույթներ էին նախաձեռնվել, որոնք կքննվեն միասին։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ ադրբեջանցին լքել էր իր ծառայության վայրը, ինչի մասին հայկական կողմին Ադրբեջանից տեղեկացրել էին դեռ սեպտեմբերի 29-ին, որից հետո որոնողական աշխատանքներ էին սկսվել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+