Հոկտեմբերի 1-3-ը Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ հորդառատ անձրևներ և կարկուտ, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։
Հոկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, սակայն տեղումների քանակը՝ նորմայից ավելի, ինչը նշանակում է, որ կլինի ոչ տաք և տեղումնառատ ամիս։
Միևնույն ժամանակ, տեղումնառատ օրերին զուգահեռ՝ կանխատեսվում են նաև արևառատ եղանակային ժամանակահատվածներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







