Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:05

Հայազգի կինը 16 500 ֆունտ կստանա «ՌԴ-ից վրեժ լուծելու» կեղծ մեղադրանքների համար

Հայազգի կինը 16 500 ֆունտ կստանա «ՌԴ-ից վրեժ լուծելու» կեղծ մեղադրանքների համար

Մեծ Բրիտանիայի հարկային և մաքսային ծառայությունը (HMRC) հայազգի աշխատակցուհուն կվճարի 16 506,95 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում։ Աշխատանքային վեճերի տրիբունալը հաստատել է, որ նա ենթարկվել է ուղղակի և անուղղակի ռասայական խտրականության, հայտնում է The Independent-ը։

Դատական նյութերում Ms X անունով ներկայացված կինը ծնունդով Աբխազիայից է։ Նրա մայրենի լեզուն ռուսերենն է, իսկ անգլերենին նա ազատ տիրապետում է՝ ռուսական առոգանությամբ։ 2004 թվականին նա ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում, իսկ ավելի ուշ՝ բրիտանական քաղաքացիություն։

2019 թվականին, երբ դեռ աշխատում էր HMRC-ում, կինը փոխել էր ազգանունը, քանի որ այն հստակ մատնանշում էր նրա հայկական ծագումը։

2022 թվականի հուլիսին նա վերադարձել էր HMRC՝ որպես փորձաշրջան անցնող աշխատակից։ Վերադառնալուց հետո պարզել էր, որ նախկին ազգանունը շարունակում է երևալ գերատեսչության ներքին համակարգում, որը հասանելի է շուրջ 65 000 աշխատակցի։ Նա խնդրի մասին հայտնել էր իր անմիջական ղեկավար Դեմիան Ռոբսոնին, սակայն, ըստ գործի նյութերի, վերջինս անհրաժեշտ քայլեր չէր ձեռնարկել։

2022 թվականի օգոստոսի 19-ին Ռոբսոնի հետ ստաժորների աշխատանքի բաշխման վերաբերյալ զրույցի ժամանակ Ms X-ը հայտնել էր, որ կցանկանար աշխատել մաքսային հարցերով զբաղվող բաժանմունքում, քանի որ ռուսերենի և ռուսական մշակույթի իմացությունը կարող էր օգտակար լինել։

Հանդիպումից հետո նրա ղեկավարը կազմել էր զրույցի մանրամասն զեկույց, որում, ինչպես հետագայում պարզել էր դատարանը, աշխատակցուհուն վերագրվել էին նրա կողմից չասված խոսքեր։ Մասնավորապես, նշվել էր, թե նա ցանկություն էր հայտնել «վրեժ լուծել Ռուսաստանից՝ իր ընտանիքին սպանելու համար»։

Կինը հայտարարել էր, որ նման խոսքեր չի ասել, և զեկույցում ներկայացված ձևակերպումները չեն արտացոլում զրույցի բովանդակությունը։ Չնայած դրան՝ սեպտեմբերի 1-ին նրա նկատմամբ կարգապահական քննություն էր սկսվել, որի արդյունքում նրան գրավոր նախազգուշացում էր տրվել։ Բողոքարկման փուլում նրան վերագրվող մեղադրանքն ավելի էր խստացվել․ պնդվել էր, թե կինը մտադիր էր իր պաշտոնն օգտագործել «ռուսներին սպանելու» համար։

Ms X-ը դիմել էր աշխատանքային վեճերով տրիբունալ։ Դատարանը պարզել էր, որ նա նման հայտարարություններ չէր արել, իսկ ղեկավարի կողմից կեղծ մեղադրանք ներկայացնելը որակվել էր որպես ռասայական հատկանիշով ուղղակի խտրականություն։ Տրիբունալը խտրական էր ճանաչել նաև HMRC-ի որոշ գործողություններ, սակայն ռասայական հետապնդման վերաբերյալ պահանջները մերժել էր։

Արդյունքում՝ HMRC-ին պարտավորեցրել էին կնոջը վճարել 16 506,95 ֆունտ ստեռլինգ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Նա շարունակում է աշխատել գերատեսչությունում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+