ՀՀ պաշտպանության նախարարությունն զգուշացրել է, որ վաղը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 10:00-11:00-ն Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։
Այդ ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացնելու, որոնց ընթացքում գերազանցվելու է ձայնի արագությունը։
ՊՆ-ն այդ բնակավայրերի և հարակից տարածքների բնակիչներին խնդրել է հաղորդագրությունն ընդունել ի գիտություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







