Վայոց ձորի մարզում անօգնական վիճակում հայտնաբերված Կարմիրգրքյան սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա, հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։
Սեպտեմբերի 29-ին ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին Նորավանքի խաչմերուկի մոտակայքում անօգնական վիճակում գիշատիչ թռչուն է հայտնաբերել, որը չի կարողանում թռչել։
Ժամանած տեսուչները պարզել էին, որ թռչունը ՀՀ կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ է։ Արտաքին զննությամբ տեսանելի վնասվածքներ չէին հայտնաբերվել։ Նույն օրը տեսչական մարմնի աշխատակիցները անգղին տեղափոխել էին Երևանի կենդանաբանական այգու կլինիկա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







