Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:38

Կառուցապատողը պարզաբանել է շինհրապարակում երեք անձի մահվան հանգամանքները

Կառուցապատողը պարզաբանել է շինհրապարակում երեք անձի մահվան հանգամանքները

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը, որը «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի կառուցապատողն է, հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին երեք անձի մահվան պատճառ դարձած դեպքը տեղի է ունեցել ոչ թե շինարարական աշխատանքների, այլ աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ կռունկը պատկանել է շինարարական աշխատանքներն ավարտած կապալառու ընկերություններից մեկին, իսկ մահացած անձինք «Դեֆանս Հաուզինգ Ինվեստի» աշխատակիցներ չէին։

Կառուցապատողը պարզաբանել է, որ պայմանագրային հարաբերությունների մեջ է շինարարական աշխատանքներ իրականացնող տասնյակ կազմակերպությունների հետ։ Դրանցից յուրաքանչյուրն իրեն հատկացված տեղամասում սեփական աշխատակիցներով մասնագիտացված աշխատանքներ է իրականացնում և պատասխանատու է աշխատանքների կազմակերպման, կատարման ու անվտանգության նորմերի պահպանման համար։

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստը» ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և հարազատներին՝ նշելով, որ շահագրգռված է դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և համագործակցում է իրավասու մարմինների հետ։

Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 անձ էր զոհվել։ ՔԿ-ն շինարարական աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու երեք դրվագով քրեական վարույթ էր նախաձեռնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+