Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու երեք դրվագով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են ՔԿ-ից։
Փրկարար ծառայության նախնական տվյալներով՝ Տիչինայի փողոցում կռունկի ընկնելու հետևանքով երեք մարդ էր մահացել։
NEWS.am-ի տեղեկություններով՝ մահացածներից մեկը ՀՀ, երկուսը՝ Իրանի քաղաքացիներ են։ Իրավապահ մարմինները զոհերի քաղաքացիության վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հայտնել։
Ավելի ուշ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հաստատել է, որ զոհված 3 անձից մեկը Հայաստանի, երկուսը՝ Իրանի քաղաքացիներ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







