Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել։ Նա ստորագրել է հրաժարականի դիմումը, հայտնել է ՌԲԿ-ն։
«Որքան էլ շատ բան ենք արել, ես գիտեմ, որ բազմաթիվ սխալներ ենք թույլ տվել, և դրանց համար պատասխանատվություն եմ կրում»,- Բելգրադում՝ նախագահի նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիներին ասել է Վուչիչը՝ շնորհակալություն հայտնելով իրեն ընտրած քաղաքացիներին։
Երկրի ժամանակավոր ղեկավարը կդառնա Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Անա Բռնաբիչը։ Վուչիչը հավելել է, որ մինչև դեկտեմբերի վերջ երկրում պետք է անցկացվի նախագահական ընտրությունների առաջին փուլը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







