Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:20

Նյու Յորքում կայացել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը

Նյու Յորքում կայացել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կայացել է Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնել է ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։

Նախարարներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը և անդրադարձել 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից ի վեր գրանցված առաջընթացին։

Ըստ գերատեսչության՝ առանձնակի ուշադրություն է դարձվել երկրների միջև տնտեսական և տրանսպորտային ուղիների վերաբացմանը։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային ու տարանցիկ փոխգործակցությունը՝ որպես խաղաղության գործնական օգուտների օրինակ։

Միրզոյանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու շուրջ և պայմանավորվել շարունակել ուղիղ շփումները։

Ավելի վաղ Բայրամովը հայտարարել էր, որ առաջիկայում կհանդիպի Միրզոյանի հետ։ Նախարարների վերջին հանդիպումը կայացել էր Բիշքեկում, որտեղ նրանք մտքեր էին փոխանակել մի շարք հարցերի շուրջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+