«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին և այդ առաջարկով դիմել է ՔՊ վարչությանը, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ հարցի քննարկումը վարչությունում հետաձգվում է, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացակայում է երկրից և չի կարող մասնակցել վարչության նիստին։
Թերթի աղբյուրը քիչ հավանական է համարել, որ վարչությունը կողմ քվեարկի Սարգսյանին, քանի որ ՔՊ Վերահսկող հանձնաժողովի որոշումները մեխանիկորեն հաստատվում են վարչության կողմից։
Փաշինյանը կուսակցության հետ Սարգսյանի հարաբերությունների վատթարացումը պայմանավորել էր նրա գործունեության վերաբերյալ հնչած մի շարք պնդումներով։ Ավելի վաղ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել, որում պատմել էր, որ հակասությունների պատճառը ՔՊ-ում ունեցած ինքնաքննադատական ելույթն էր։
Սեպտեմբերի 22-ին ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանն Armenia Today-ին հերքել էր Սարգսյանի հարցը կուսակցությունում քննարկելու և նրան հեռացնելու հնարավորության մասին մամուլում տարածված տեղեկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






