Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:14

Բագրատ արքեպիսկոպոսի տնային կալանքը երկարաձգվել է

Բագրատ արքեպիսկոպոսի տնային կալանքը երկարաձգվել է

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը, դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Տնային կալանքը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը։ Մեղադրող կողմը միջնորդել էր այն երկարաձգել երեք ամսով։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարել է, որ խափանման միջոցի կիրառման հիմքերը շարունակում են պահպանվել։ Ըստ դատարանի՝ անազատության հետ չկապված այլ խափանման միջոցները բավարար չեն լինի Բագրատ սրբազանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար՝ նշելով «որ կարող է չկատարել իր վրա դրված պարտականությունները և միջամտել դատական գործընթացին»։

Տնային կալանքի ընթացքում սրբազանին արգելված է շփվել գործով անցնող մյուս մեղադրյալների հետ։ Այնուամենայնիվ, դատարանը պահպանել է նրան ամեն կիրակի՝ ժամը 10:00-14:00-ն եկեղեցի այցելելու և պատարագին մասնակցելու թույլտվությունը՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Դատարանը նաև թույլտվություն է տվել Բագրատ սրբազանին սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-15:00-ն մասնակցել Ջրվեժի եկեղեցում կայանալիք մկրտության արարողության։

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ միջոցառումը վերաբերում է արքեպիսկոպոսի սանիկների երեխաների մկրտությանը. երեխաներից մեկն ի պատիվ նրա՝ կրում է Բագրատ անունը։ Սողոյանը հայտարարել է, որ քրեական գործը և Գալստանյանի ազատության սահմանափակման շարունակումը համարում է անօրինական։ Նա պնդել է, որ տնային կալանքը պահպանելու համար իրավական հիմքեր չկան։

Բագրատ սրբազանը հայտնել է, որ խնդրել է փաստաբաններին որևէ միջնորդություն չներկայացնել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

«Ինձ համար դա նշանակում է համագործակցել չարիքի իշխանության հետ»,- ասել է նա։

Արքեպիսկոպոսը նաև հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարան վերադառնալու պատրաստակամության մասին՝ հավելելով, որ այնտեղ «գոնե կոմունալ չի վճարում»։

Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում։ Դատական հաջորդ ​​նիստը նշանակված է հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին։

Գալստանյանը, ձերբակալվել էր 2025-ի հունիսի 25-ին՝ շարժման անդամների տներում իրականացված խուզարկություններից հետո։ Քննության վարկածով՝ շարժման ղեկավարներն ու մասնակիցները 2024-ի նոյեմբերից ծրագրել էին փոքր խմբերի ներգրավմամբ երկրում «քաոս ստեղծել, կաթվածահար անել պետական համակարգը և ուժային գործողությունների միջոցով հասնել իշխանափոխության»։ Որպես հիմնավորում՝ ՔԿ-ն հրապարակել էր գաղտնի ձայնագրություններ։ 

Գալստանյանին և նրա մի շարք կողմնակիցների մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում և քրեական հետապնդումը քաղաքական են համարում։ 2026-ի հունիսի 4-ին դատարանը Բագրատ սրբազանի կալանքը փոխարինել էր տնային կալանքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+