Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:29

ԱԳՆ նախկին աշխատակցի գործն ուղարկվել է նոր քննության

ԱԳՆ նախկին աշխատակցի գործն ուղարկվել է նոր քննության

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանի գործով դատախազի վերաքննիչ բողոքը և քրեական գործն ուղարկել Առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Որոշումը կայացվել է սեպտեմբերի 22-ին։ Դատախազությունը բողոքարկել էր Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Ալեքսանյանն արդարացվել էր պետական դավաճանության մեղադրանքով, իսկ նրան վերագրվող արարքը վերաորակվել էր որպես պաշտոնեական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահել։

Ալեքսանյանի պաշտպանությունը մտադիր է Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, հայտարարել է նրա պաշտպանական թիմի անդամ Զորայր Հարությունյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանությունն այս պահին որևէ հիմք չունի կասկածի տակ դնելու Առաջին ատյանի դատարանի՝ ավելի քան 300 էջից բաղկացած դատավճռի պատճառաբանվածությունը, ինչպես նաև այն կայացրած դատավորի մասնագիտական որակներն ու իրավական վերլուծության կարողությունները։

Միաժամանակ՝ Հարությունյանը նշել է, որ նույնիսկ առանց Վերաքննիչ դատարանի որոշմանը ծանոթանալու, պաշտպանական կողմին մտահոգում է այն հանգամանքը, որ «նման բնույթի և ծանրության մեղադրանքով» գործով դատական ակտը կայացվել է գրավոր ընթացակարգով՝ առանց գործի հանգամանքների անմիջական և բանավոր քննության։

«Արդարադատության էությունը միայն դատական ակտ կայացնելը չէ։ Այն ենթադրում է դատարանի կողմից գործի հանգամանքների խորքային ուսումնասիրություն, կողմերի փաստարկների իրական քննարկում և դատական քննության այնպիսի կազմակերպում, որը կերաշխավորի արդար դատաքննության իրավունքի լիարժեք իրացումը»,- հայտարարել է Հարությունյանը։

Նրա գնահատմամբ՝ նման գործերով գրավոր ընթացակարգի կիրառումը, եթե այն չի ապահովում նշված երաշխիքները, կասկածի տակ է դնում որոշման հիմնավորվածությունը և «խաթարում է արդարադատության բուն էությունը»։

Հարությունյանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կվիճարկվի Վճռաբեկ դատարանում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։

Ըստ մեղադրանքի՝ Ալեքսանյանին կասկածում են գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն սպառնացող տվյալներ փոխանցելու մեջ։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել լրտեսության և պետական դավաճության հոդվածներով։ Ալեքսանյանին կալանավորել էին 2025-ին, 2026-ի մարտին արդարացրել, որից հետո դատախազությունը բողոք էր ներկայացրել դատարան, և Ալեքսանյանը 2 տարով ազատազրկվել էր։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+