Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:21

Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել․ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել․ Օրբելյան

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել և ներկայում նույնպես չի զբաղվում, հայտարարել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Սևակ Խաչատրյանի և Օրբելյանի ասուլիսը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

«Քոչարյանն իր ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է հասարակական գործունեությամբ»,- ասել է փաստաբանը։

Օրբելյանի խոսքով՝ խորհրդային տարիներին Քոչարյանն զբաղեցրել է հասարակական-քաղաքական պաշտոններ, հետագայում հանդիսացել է Արցախի և Հայաստանի նախագահ, ՀՀ վարչապետ, իսկ պաշտոնավարումից հետո աշխատել է բարձր վարձատրվող ղեկավար պաշտոններում, այդ թվում՝ որպես տնօրենների խորհրդի անդամ։ Այնուհետև, ըստ փաստաբանի, նա կրկին վերադարձել է քաղաքական գործունեության։

Փաստաբանը պնդել է, որ Քոչարյանն ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի այն ընկերությունների հետ, որոնց կարող են առնչություն ունենալ նրա որդիներն ու դուստրը։

«Մեկը թող ասի՝ մի անգամ Քոչարյանին տեսե՞լ է այդ կազմակերպություններն ուղղակի կամ անուղղակի ղեկավարելիս։ Մեկը թող պնդի, որ այդ ձեռնարկությունների գործունեության հետ կապված Քոչարյանի հետ քննարկել է որևէ դետալ, որևէ համատեղ ծրագիր, որևէ բան»,- նշել է Օրբելյանը։

Նա անդրադարձել է նաև Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ այն տարանջատելով նախկին նախագահի ընտանիքի անդամների ձեռնարկատիրական գործունեությունից։

Օրբելյանի խոսքով՝ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ կոռուպցիոն արարքը վերաբերում է կառավարության որոշումների՝ այլ նպատակներով ենթադրյալ վավերացմանը։

«Բացի նրանից, որ Քոչարյանը վավերացրել է այդ կառավարության որոշումները, որևէ այլ առնչություն չենք տեսնում»,- հայտարարել է փաստաբանը։

Քոչարյանների բնակարաններում, ինչպես նաև նրանց պատկանող և փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ի խուզարկություններից հետո Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս 3 անձի նկատմամբ կալանք էր կիրառվել։ Նախկին նախագահին մեղադրում են պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով, Սեդրակ Քոչարյանին՝ նույն տարիներին նշված ենթադրյալ արարքներին օժանդակելու հոդվածներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+