Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:24

«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» չեն մասնակցի եկեղեցու հարցով հանձնաժողովի աշխատանքին

«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» չեն մասնակցի եկեղեցու հարցով հանձնաժողովի աշխատանքին

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի Հայ Առաքելական եկեղեցու հարցով Ազգային ժողովում նախատեսվող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել են խմբակցությունների պատգամավորներ Մարիաննա Ղահրամանյանն ու Իշխան Սաղաթելյանը։ Ճեպազրույցների ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բուն TV»-ի «Երրորդ ժամկետ» հաղորդման եթերում հայտարարել էր եկեղեցու վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի եկեղեցուն վերաբերող փաստերը, որից հետո դրանց հիման վրա կարող են նախաձեռնվել օրենսդրական փոփոխություններ։

Ղահրամանյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանում» հանձնաժողովին մասնակցելու հարցը չեն քննարկել, սակայն, իր գնահատմամբ, խմբակցությունը չի ներգրավվի «հակաեկեղեցական գործընթացի» մեջ։

«Մենք, որպես Մայր Աթոռի կողքին կանգնած և ազգային արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժ, չենք ներգրավվելու որևէ հակաեկեղեցական գործընթացի մեջ։ Հակառակը՝ լինելու ենք Մայր Աթոռի կողքին»,- նշել է նա։

Պատգամավորը եկեղեցու շուրջ Փաշինյանի նախաձեռնած գործընթացը հակասահմանադրական է անվանել՝ նշելով, որ եկեղեցին Հայաստանում անջատ է պետությունից և, ըստ նրա, քաղաքական իշխանությունն իրավասություն չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Այդ հիմնավորմամբ Ղահրամանյանը նախատեսվող քննիչ հանձնաժողովն «ապօրինի» է համարել։

Նա նաև հիշեցրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ պնդելով, որ դրա հիմքում եկեղեցուն աջակցելու վերաբերյալ վերջինիս հայտարարությունն էր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ևս հայտարարել է, որ խմբակցությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։ Նա հանձնաժողովի ստեղծումը դիտարկել է եկեղեցու դեմ իշխանությունների գործողությունների համատեքստում։

Սաղաթելյանը հիշեցրել է, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում եկեղեցուն վերաբերող դրույթների սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարանում դիմում կա։ Նա պնդել է, որ այդ պայմաններում ԱԺ-ում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը չի կարող իրավաչափ լինել և այն «եկեղեցին վարկաբեկելու» գործընթացի մաս է։

Իշխանություն-եկեղեցի հակադրությունը սրվել էր 2025 թվականի մայիսի վերջին, երբ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։ Հունվարին Փաշինյանն արդեն հայտնել էր համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ Կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել էին կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։

Փետրվարին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա նկատմամբ կիրառվել էր նաև երկրից բացակայելու արգելք։ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականի մեղադրում են դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեջ՝ կապված կարգալույծ Գևորգ Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մնալու հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+