© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Քոչարյանն Անկախության օրվան ընդառաջ կոչ է արել «վերադարձնել երկրի ինքնիշխանությունը»
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Անկախության օրվան ընդառաջ հասարակությանը կոչ է արել «վերադարձնել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը», ասվում է հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ նրա ուղերձում։
Քոչարյանը նշել է, որ 35 տարի առաջ հայ ժողովուրդը սկսել է կառուցել անկախ պետություն, «որի մասին երազել էին նախնիների բազմաթիվ սերունդներ»։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում երկիրն անցել է «երկար ու բարդ ճանապարհ՝ լի հաղթանակներով և զրկանքներով»։
Նախկին նախագահը նշել է, որ իր կառավարման տարիներին հաջողվել է ապահովել Հայաստանի և Արցախի զարգացումն ու խաղաղությունը, ամրապնդել կապերը Սփյուռքի հետ և կառուցել «արժանապատիվ ու անվտանգ ազգային պետություն»։ Միաժամանակ նա Հայաստանի ներկայիս վիճակը բարդ է գնահատել։
Քոչարյանի կարծիքով՝ երկիրը «կտրուկ շեղվել է» նախկինում որդեգրած ուղուց և ավելի է հեռանում հռչակված ազգային նպատակներից։ Նա հայտարարել է, որ Հայաստանը կորցրել է Արցախը, իսկ խաղաղության կարգախոսների ներքո, իր գնահատմամբ, շարունակում է զիջել ինքնիշխանությունը։
Նախկին նախագահը խոսել է նաև հասարակության պառակտման և հիասթափության մասին՝ պնդելով, որ հայկական պետականության հիմքերը հետևողականորեն թուլացվում են։ Նա գործող իշխանություններին մեղադրել է նաև այն բանում, որ Հայաստանը դարձել է գերտերությունների շահերի բախման կետ։
«Այսօր, շնորհավորելով բոլորիս Անկախության հոբելյանի կապակցությամբ, ուզում եմ հույս հայտնել, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք, կվերագտնենք մեր ճշմարիտ ճանապարհը ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը»,- ասվում է ուղերձում։
Քոչարյանն իր ուղերձն ավարտել է «Ժամանակ չկա» խոսքերով։
Օգոստոսի 27-ին դատարանը Հայաստանի նախկին նախագահին երկու ամսով կալանավորել էր։ Քոչարյանի առողջական վիճակը ներկայում գնահատվում է բավարար, սակայն երկու ստենտավորումից հետո նա պետք է լինի սրտաբանի հսկողության ներքո։
Պաշտպանական կողմը նաև բողոքարկել էր Քոչարյանի ընտանիքի անդամների բնակարաններում խուզարկություններ իրականացնելու որոշումները և հայտարարել միջազգային մեխանիզմներ կիրառելու մտադրության մասին։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը







