Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:22

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է․ Բաղունց

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է․ Բաղունց

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձը պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքներով և հիմնարար իրավունքների ապահովմամբ, հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։

Բաղունցը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, իննամսյա շրջափակումից հետո լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։

Նրա խոսքով՝ միջազգային հանրության լռության պայմաններում ավելի քան 120 հազար արցախցի, ենթարկվելով էթնիկ զտումների և բնաջնջման սպառնալիքի, ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը։

Բաղունցը շեշտել է, որ արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձը պետք է ապահովվի միջազգային հուսալի երաշխիքներով և հիմնարար իրավունքների պաշտպանությամբ։

Նա հավելել է, որ Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և մյուս հայրենակիցների ազատ արձակումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից։

Բաղունցը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախում հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը որակել է որպես մշակութային ցեղասպանություն՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը։

Նա նաև կարևորել է միջազգային շարունակական աջակցությունը՝ արցախցիների սոցիալական կայունությունն ապահովելու և առկա մարդասիրական խնդիրները լուծելու համար։

Բաղունցը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին՝ ընդգծելով, որ, չնայած ծանր աշխարհաքաղաքական իրավիճակին, արցախցիների համախմբվածությունն ու պայքարի շարունակականությունը, իր գնահատմամբ, այլընտրանք չունեն։

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողություններից հետո ավելի քան 100 000 հայ ստիպված էր լքել տարածաշրջանն ու տեղափոխվել Հայաստան։ Սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողությունների հետևանքով, ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով, զոհվել էր 223 մարդ։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+