«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության որոշ պատգամավորներ կեսօրից հետո Ազգային ժողով են ներկայանում ալկոհոլ օգտագործելուց հետո, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով խորհրդարանում աշխատող լրագրողների դիտարկումներին։
Թերթը, մասնավորապես, գրում է, որ ՔՊ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանից խորհրդարանում ալկոհոլի հոտ է եկել։ Պարբերականը դա կապել է պատգամավորի՝ ոգելից խմիչք օգտագործած լինելու հետ։
Թերթը նաև հիշեցրել է, որ ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին Նիկոլ Փաշինյանը հաճախ քննադատում էր ՀՀԿ-ական պատգամավորների՝ խորհրդարանում կազմակերպվող «գինարբուքները»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



