Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է նոյեմբերի 29-ին կայանալիք Կապան համայնքի ՏԻՄ ընտրություններում հասնել գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի փոխարինմանը, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ իշխանության ներսում մտահոգված են համայնքում Փարսյանին ցուցաբերվող մեծ աջակցությամբ և նրա՝ ընտրություններում հաղթելու հնարավորությամբ։ Պարբերականը նաև գրել է, որ ՔՊ-ն փորձում է ընտրություններին ներգրավել համայնքում հեղինակություն ունեցող այլ անձանց՝ հետագայում նրանց հետ հնարավոր համագործակցության հաշվարկով։
Սեպտեմբերի 10-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ Գորիսի ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինքով։ Հինգ օր անց Վճռաբեկ դատարանը մերժել էր նրա պատիժն ազատազրկմամբ փոխարինելու՝ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







