Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:54

Դատարանը մերժել է Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու բողոքը

Դատարանը մերժել է Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու բողոքը

Վճռաբեկ դատարանը մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու՝ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից։

Հուլիսին դատախազությունը բողոքարկել էր Առուշանյանի գործով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով մերժվել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Ըստ այդմ՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չէր փոխարինվել։

Առուշանյանը ձերբակալվել էր 2021 թվականի հուլիսի 16-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի խոչընդոտմանը նպաստելու, ինչպես նաև ընտրողներին կաշառք տալուն նպաստելու համար։

2022 թվականի մարտին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Առուշանյանին մեկ մեղադրանքով արդարացրել էր, իսկ մեկ այլ մեղադրանքով՝ մեղավոր ճանաչել և դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած 8 ամիսը՝ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 6 ամիս պայմանական ազատազրկում՝ փորձաշրջանով, ինչպես նաև 5 տարի ժամկետով արգելք՝ զբաղեցնելու Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնը։

Սեպտեմբերի 10-ի Առուշանյանը հայտարարել էր, որ Գորիսի ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+