Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:36

Հաջիևի՝ Գանձասարի մասին հայտարարությունն անընդունելի է․ Փաշինյան

Հաջիևի՝ Գանձասարի մասին հայտարարությունն անընդունելի է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին և արձանագրել վանական համալիրի հայկական ծագումը։ Այդ մասին Փաշինյանը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի հարցին։ Հարցուպատասխանի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ 

Հաջիևն ավելի վաղ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին ուղեկցել էր Արցախ և այցի շրջանակում Գանձասարն անվանել էր «աղվանական»։

Մաթևոսյանը Փաշինյանին առաջարկել է ամբիոնից հայտարարել, որ Գանձասարը հայկական է՝ նշելով, որ իշխանությունները չեն արձագանքել Հաջիևի հայտարարությանը։

Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունն այս հարցին արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով՝ արձանագրելով Գանձասարի հայկական ծագումը։

Նրա խոսքով՝ այդ թեմայով Ադրբեջանի հետ բանավեճն «ընդհանրապես անիմաստ» է, քանի որ եթե Հայաստանը խնդիր դնի իր տեսակետն Ադրբեջանին ապացուցելու, դա անիրագործելի կլինի։ Փաշինյանը նշել է, որ դա, սակայն, Հայաստանի համար ոչինչ չի փոխում։

Միևնույն ժամանակ՝ վարչապետը Հաջիևի հայտարարությունն անվանել է «անընդունելի և անհասկանալի»՝ այն դիտարկելով խաղաղության պահպանման համատեքստում։

Փաշինյանը նշել է, որ հաստատված խաղաղությունն արժեք է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, և անհրաժեշտ է խնամքով վերաբերվել դրան։ Նրա խոսքով՝ խաղաղությունը «փլուզելը շատ հեշտ է», ուստի Հայաստանը պետք է շարունակի խնամք տանել խաղաղության նկատմամբ։

Սեպտեմբերի 12-ին Հաջիևը Գանձասար այցելության ժամանակ օտարերկրյա դիվանագետներին ցույց էր տվել հայկական մշակութային ժառանգությանը վերաբերող ձեռագրերի կրկնօրինակներ, որոնցում, ըստ նրա ներկայացման, որոշ էջեր բացակայում էին։ Նա դա ներկայացրել էր որպես հայկական պատմական «կեղծարարության» ապացույց։

Մատենադարանը պարզաբանել էր, որ Գանձասարի թանգարանում ցուցադրված նմուշները ձեռագրերի կրկնօրինակներ են, որոնցում վերարտադրվել են բնօրինակների միայն առանձին էջերը, իսկ մյուս էջերը միտումնավոր դատարկ են թողնվել։ Մատենադարանից շեշտել էին, որ բնօրինակները պահվում են Մատենադարանում և Գանձասարի թանգարանում երբևէ չեն ցուցադրվել։ Մայր Աթոռը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունները, Հայաստանը պաշտոնապես չէր արձագանքել։

Միրզոյանը բացատրել է Գանձասարի հարցով ԱԳՄԱՆ-ի առանձին հայտարարության բացակայությունը

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ծանոթացել է Գանձասարի բնօրինակ ձեռագրերին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+