Հայ գործարարների ասոցիացիան, որի նախագահն է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը, սեպտեմբերի 13-ին ԱՅԲ դպրոցում կանցկացնի Buissup Challenge-ի եզրափակիչ փուլը։
Մասնակից թիմերը կներկայացնեն հայկական բիզնեսի իրական խնդիրների լուծման իրենց առաջարկները, իսկ լավագույն նախագծերի հեղինակները կկիսեն 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդը։
Եռօրյա ծրագրի ընթացքում շուրջ 150 երիտասարդ մասնագետներ թիմերով աշխատել են հայկական ընկերությունների ներկայացրած 10 բիզնես մարտահրավերների շուրջ։ Դրանք ներկայացրել են Ucom-ը, Union LLC-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, Sali-ն, One Way Tour-ը, Maple Leafs Clinic-ը, Dalma Garden Mall-ը և Bacon Product-ը։

Մասնակիցները լուծումներ են մշակել արհեստական բանականության և թվայնացման, մարքեթինգի և վաճառքների, հաճախորդների փորձի, մարդկային ռեսուրսների կառավարման և ներքին գործընթացների օպտիմալացման ոլորտներում։ Եզրափակիչ փուլում ընկերությունների ներկայացուցիչները կգնահատեն նախագծերը՝ հաշվի առնելով դրանց կիրառելիությունը, նորարարությունն ու բիզնեսի վրա ակնկալվող ազդեցությունը։
Եզրափակիչ օրվա ծրագիրը կմեկնարկի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի «Խոսքի արվեստ» աշխատարանով։ Պաշտոնական փակման և մրցանակաբաշխության արարողությունը կմեկնարկի ժամը 19։30-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







