Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Գասիմովին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գասիմովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են դատարան։ Լրատվամիջոցները չեն հստակեցրել, թե համապատասխան հոդվածներով ի՞նչ պատիժ է նախատեսվում։
«Գործը մոտ ապագայում կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում»,- նշել են ԶԼՄ-ները։
Գասիմովը Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնն զբաղեցրել էր 2016 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հոկտեմբեր։ Մինչ այդ՝ 2009 թվականից, նա հանդիսացել է Եկատերինբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







