Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:41

ՀՀ ԱԳՄԱՆ-ը հաստատել է Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածությունը

ՀՀ ԱԳՄԱՆ-ը հաստատել է Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածությունը

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ, Armenia Today-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ նախատեսվող հանդիպման մասին։

«Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ, կտեղեկացնենք»,- ասել է Բադալյանը։

Ավելի վաղ Բայրամովը հայտարարել էր, որ առաջիկայում կհանդիպի Միրզոյանի հետ։ Նախարարների վերջին հանդիպումը կայացել էր Բիշքեկում, որտեղ նրանք մտքեր էին փոխանակել մի շարք հարցերի շուրջ։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կշարունակվի հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից դեպի հարավ։ Նրա խոսքով՝ կոնկրետ բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+