99-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ ֆիլմը, հայտնում է Հայաստանի ազգային կինոակադեմիան։
Ֆիլմը պատմում է Սելինի մասին, որը առաջին անգամ գալիս է Հայաստան՝ ամուսնու՝ Արտոյի մահը պաշտոնապես գրանցելու նպատակով։ Այստեղ նա պարզում է, որ ամուսինը ստել է իրեն՝ պնդելով, թե կռվել է պատերազմում, կորցրել ինքնությունը, իսկ նախկին ընկերներն իրեն դասալիք են համարում։
Ֆիլմում նկարահանվել են Կամիլ Կոտենը, Զառ Ամիրը, Հովնաթան Ավետիքյանը, Շանթ Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը և այլք։
Անցած տարվա «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանի ազգային կինոակադեմիան ներկայացրել էր նույն ռեժիսորի՝ «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը։
«Արտոյի երկիրը» ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել 2025 թվականի օգոստոսին՝ Լոկառնոյի կինոփառատոնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







