Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:16

Գարեգին Բ-ն և միտրոպոլիտ Անտոնին քննարկել են եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները

Գարեգին Բ-ն և միտրոպոլիտ Անտոնին քննարկել են եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին քննարկել են եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումները և հետապնդումները, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մայր Աթոռում կայացած հանդիպման ընթացքում միտրոպոլիտ Անտոնին կաթողիկոսին է փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով Ռուս ուղղափառ եկեղեցու զորակցությունը Հայոց եկեղեցուն։

Նա անդրադարձել է եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում՝ անընդունելի համարելով աշխարհիկ իշխանությունների կողմից եկեղեցու ներքին կյանքին որևէ միջամտություն։

Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել մշտապես դրսևորվող ջերմ վերաբերմունքի և զորակցության համար։ Նա անդրադարձել է երկու եկեղեցու հարաբերություններին ու գործակցությանը՝ մաղթելով, որ այդ եղբայրությունը լինի ամուր, հաստատուն և ծառայի երկու բարեկամ ժողովրդի միջև բազմադարյա կապերի ամրապնդմանը։

Կողմերն ընդգծել են, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ և ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները։

Ավելի վաղ միտրոպոլիտը հայտարարել էր, որ Ռուս ուղղափառ եկեղեցին ուշադիր հետևում է Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացմանը։ Հունվարին միտրոպոլիտ Անտոնին մտահոգություն էր հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցական գործերին միջամտելու վերաբերյալ: Այդ ժամանակ նա նաև աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպաս Ներսիսյանին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+