Բելառուսի պետական ստանդարտացման կոմիտեն («Գոսստանդարտ») արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պետստանդարտի հաղորդագրության համաձայն՝ Արմավիրի մարզում հայկական ՄԱՊ ՓԲԸ-ի կողմից արտադրված ութ տարեկան «Երևան 2800» կոնյակը համարվել է «վտանգավոր արտադրանք»։
«Փորձարկումները ցույց են տվել, որ «դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան», 0,3 գ/դմ3 նվազագույն չափանիշով, կազմել է 0,14 ± 0,01 գ/դմ3։ Սա ցույց է տալիս, որ արտադրանքին տրվել է որոշակի տեսք և որոշակի հատկություններ, որոնք չեն կարող նույնականացվել որպես այդ արտադրանք»,- հաղորդել է Պետական ստանդարտը։
Արտադրանքի վաճառքը, ներմուծումը և շրջանառությունն արգելվել է, իսկ համապատասխանության գնահատման փաստաթղթերը դադարեցվել են։
Ապրիլին Ռուսաստանի ալկոհոլային և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ») հայտարարել էր «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրանքում խախտումների մասին և հայց է ներկայացրել դատարան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







