Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:59

Խաղաղություն չի կարող լինել՝ առանց Արցախի հայության իրավունքների․ «Ուժեղ Հայաստան»

Խաղաղություն չի կարող լինել՝ առանց Արցախի հայության իրավունքների․ «Ուժեղ Հայաստան»

Տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել՝ անտեսելով Արցախի հայության հիմնարար իրավունքները, այդ թվում՝ անվտանգ և հավաքական հնարավոր վերադարձի իրավունքը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ Արցախի անկախության օրվան նվիրված հայտարարությունում։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 35-րդ տարեդարձի առիթով։

Կուսակցությունը հիշեցրել է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը, հիմնվելով առկա իրավական, այդ թվում՝ միջազգային իրավական հիմքերի վրա, իրացրել է ինքնորոշման իրավունքը։ Հայտարարության համաձայն՝ այդ գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։

«Ուժեղ Հայաստանը» նշել է, որ Արցախի ամբողջական հայաթափման և էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերը Հայաստանում շարունակում են բախվել բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների։ Կուսակցության գնահատմամբ՝ դա վկայում է պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի արդյունավետության հետ կապված լուրջ խնդիրների մասին։

«Մեր հանձնառությունը պետք է լինի հստակ՝ ապահովել մեր հայրենակիցների անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքը Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է հայտարարությունում։

Կուսակցությունն ընդգծել է նաև Արցախի հայության սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

«Ուժեղ Հայաստանը» անդրադարձել է նաև Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների հարցին։ Կուսակցությունը նրանց վերադարձը Հայաստան համարել է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը։

«Այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Բաքվի բանտերում՝ փաստացի որպես պատանդ։ Բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց վերադարձը հայրենիք պետք է լինի Հայաստանի իշխանությունների առաջնային արտաքին քաղաքական օրակարգերից մեկը։ Ցավոք, այսօր ականատես ենք լինում հակառակ պատկերին»,- ասված է հայտարարությունում։

Կուսակցությունը քննադատել է նաև իշխանությունների հռետորաբանությունը՝ նշելով, որ նրանց կողմից հնչող և խրախուսվող ատելության խոսքը հասարակության պառակտման և բևեռացման դրսևորում է։

Այսօր լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 35-րդ տարեդարձը։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+