Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:07

ՀՀ-ում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով

ՀՀ-ում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով

Օգոստոսի 27-30-ը օգոստոսի 26-ի համեմատ Հայաստանի ամբողջ տարածքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Ըստ հրապարակման՝ տաք օդային հոսանքներին կփոխարինի Սև ծովից ներթափանցող ցիկլոնը, որը բերելու է տեղումներ և քամու ուժգնացում։

Հիդրոմետը հիշեցրել է, որ վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, նախալեռնային գոտում և Երևանում։

Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած՝ տաք օդային հոսանքները կնահանջեն, իսկ դրանց փոխարեն տարածաշրջան կներթափանցի Սև ծովի ցիկլոնը, որի ազդեցությունը կպահպանվի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Սևծովյան ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 27-ի երեկոյան, ինչպես նաև օգոստոսի 28-31-ը գիշերը և հետկեսօրյա ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են եղանակային փոփոխություններ՝ ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+