Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:06

ԱԺ-ն Հարություն Հարությունյանին ընտրել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ

ԱԺ-ն Հարություն Հարությունյանին ընտրել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ

ՀՀ Ազգային ժողովն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանին ընտրել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube ալիքով։

Կողմ է քվեարկել 56, դեմ՝ 48 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր։

Ավելի վաղ խորհրդարանը չէր ընտրել այս պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ի մեկ այլ թեկնածուի՝ Արեգա Հովսեփյանին։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62-ը, իսկ մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր։

Իր թեկնածության քննարկման ժամանակ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն առաջնահերթ պետք է մնան Հայաստանի և հայ ժողովրդի երկարաժամկետ ազգային շահերը։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը կողմ է ԵՄ-ի հետ գործընկերության խորացմանը և միջազգային գործընկերների շրջանակի ընդլայնմանը, ինչը թույլ կտա նվազեցնել երկրի կախվածությունն առանձին ազդեցության կենտրոններից։ Միաժամանակ, Հարությունյանն ընդգծել է, որ մեկ կենտրոնից կախվածությունը չպետք է փոխարինել մեկ այլ կենտրոնից կախվածությամբ և հանդես է եկել դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության օգտին։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարող է նպաստել պետական ինստիտուտների բարեփոխմանը, եվրոպական չափանիշների ներդրմանը, անկախ և թափանցիկ դատական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և տեղական ինքնակառավարման ապակենտրոնացմանը։

Հարությունյանը հորդորել է չնույնացնել եվրաինտեգրումը Եվրամիությանն անդամակցության հետ՝ նշելով, որ ԵՄ-ին անդամակցությունը երկարատև գործընթաց է, իսկ այս պահին Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հստակ օրակարգային հարց չկա։ Նա նաև կոչ է արել արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության դեպքում հաշվի առնել այն ձեռնարկատերերի շահերը, որոնք իրենց բիզնեսը կառուցել են ԵԱՏՄ կանոնների հիման վրա։

Անդրադառնալով հանձնաժողովում իր աշխատանքի առաջնահերթություններին՝ Հարությունյանը նշել է, որ եվրոպական ինտեգրումը պետք է ամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը և արտահայտվի պետական ինստիտուտների որակի բարձրացմամբ, տնտեսության արդիականացմամբ, դատական համակարգի անկախությամբ և քաղաքացիների կյանքի վրա տեսանելի ազդեցությամբ։

«Մեր մոտեցումը պետք է լինի երրորդ ճանապարհը՝ պահանջկոտ խորհրդարանական վերահսկողություն»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Ազգային ժողովն «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Լիանա Մանուկյանին ընտրել էր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Օգոստոսի 20-ին խորհրդարանն ընտրել էր 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահներին․ նրանցից 8-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, մեկը՝ «Հայաստան» խմբակցությունը։

«Ուժեղ Հայաստան»-ի ավելի վաղ առաջադրված երեք թեկնածուները՝ Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը և Արեգա Հովսեփյանը, չէին ստացել անհրաժեշտ թվով ձայներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+