Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:02

ԿՀՎ ղեկավարը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ

ԿՀՎ ղեկավարը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար (ԿՀՎ) Ջոն Ռեթքլիֆը ժամանել է Ռուսաստան, հայտնել է CBS-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

Ըստ Ջեյքոբսի՝ Ռեթքլիֆի այցի մասին տեղեկատվությանը տիրապետում են CBS-ի ևս երկու լրագրող։ Լրագրողների զրուցակիցների խոսքով՝ ԿՀՎ ղեկավարը Ռուսաստան է մեկնել C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Որպես այցի նպատակ՝ աղբյուրները նշել են «հանդիպումները Մոսկվայում»։

Այն տեղեկությունը, որ Ռեթքլիֆն այցելելու է Մոսկվա, Բարաք Ռավիդին հաստատել է անանուն ամերիկացի պաշտոնյան։ Այլ մանրամասներ լրագրողները չեն հայտնել։

Ռեթքլիֆի այցի մասին տեղեկությունը սկսել էր շրջանառվել, երբ Մոսկվայի օդանավակայանում նկատել էին ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17A Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռը և, ինչպես նշում է CBS-ն, ամերիկյան դիվանագիտական ավտոշարասյունը։ Ընդ որում՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը դեռևս չեն բացահայտել ժամանած անձի ինքնությունը և նրա այցի նպատակը։

Flightradar24 ծառայության տվյալներով՝ RCH4555 բորտային համարով Boeing C-17 Globemaster III ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 08:50-ի սահմաններում թռել է Ռիգայից և մոտավորապես ժամը 10:04-ին վայրէջք կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, ինքնաթիռը Ռիգա էր ժամանել ամերիկյան Մերիլենդ նահանգի Քեմփ Սփրինգս քաղաքից, որտեղ գտնվում է «Էնդրյուս» ավիաբազան։ Այնտեղ է բազավորված Air Force One-ը՝ ԱՄՆ նախագահի ինքնաթիռը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտարարել է, որ տեղեկություն չունի Մոսկվա ժամանած ամերիկյան ինքնաթիռի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+