Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:02

Կրեմլն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու Երևանի ծրագրերին

Կրեմլն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու Երևանի ծրագրերին

Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը կբախվի ԵԱՏՄ-ում գործող նորմերի հետ խորը հակասությունների, որոնք կվնասեն հենց Երևանին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ հայտը ներկայացնելուց հետո Հայաստանն ստիպված կլինի սկսել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրային, բուսասանիտարական և մաքսային, օրենսդրությունը Եվրամիության նորմերին համապատասխանեցնելու գործընթաց։

«Այդ նորմերը չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք ընդունված են մեզ մոտ և որոնք ընդունված են ԵԱՏՄ տարածքում։ Եվ հենց այստեղ կբախվենք խորը հակասությունների, որոնք, առաջին հերթին, կվնասեն հենց Հայաստանին»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ հենց այդ պատճառով էլ ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում ընդունվել է հայտարարություն, որում միավորման անդամ պետությունների ղեկավարները Հայաստանին կոչ էին արել հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել հետագա ինտեգրացիոն կուրսի վերաբերյալ։

Մեկնաբանելով ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելու Երևանի մտադրությունը՝ Պեսկովը նաև հիշեցրել է Թուրքիայի և այլ երկրների փորձը, որոնց հայտերի ներկայացման պահից ի վեր տասնամյակներ են անցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանը մոտ ժամանակներս, հավանաբար, կսկսի ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու նախապատրաստական գործընթաց։ Նրա խոսքով՝ հանրաքվեն պետք է անցկացվի հայտը ներկայացնելուց, Եվրամիության պատասխանն ստանալուց և ճանապարհային քարտեզի ի հայտ գալուց հետո։

Մայիսի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ Երևանին կոչ էին արել կողմնորոշվել արտաքին տնտեսական ուղու հարցում՝ հանրաքվե անցկացնելով ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ։

Հունիսի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ԵԱՏՄ երկրները կարող են որոշումներ ընդունել անդամ պետություններից մեկի դեմ, ապա դա նշանակում է միության «ինքնալուծարում»։

Հուլիսի 27-ին Փաշինյանն ու Պուտինը քննարկել էին հայ-ռուսական հարաբերությունները և երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրները։ ՀՀ վարչապետը կոչ էր արել վերացնել հայկական ապրանքների՝ Ռուսաստան արտահանման սահմանափակումները և հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն հնարավոր է միայն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելուց հետո։

Կրեմլից հայտնել էին, որ զրույցի ընթացքում շեշտադրվել էր ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Ավելի ուշ Փաշինյանը հայկական արտահանման նկատմամբ ՌԴ սահմանափակումներն անվանել էր ԵԱՏՄ-ի «վերջի սկիզբ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+