Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Տիգրան Կիրակոսյանը Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությանը հաղթել է սերբ մարզիկ Պավլե Պապովիչին և դուրս եկել 1/4 եզրափակիչ, հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
50 կգ քաշային Կիրակոսյանը եզրափակչում կմրցի Վրաստանի ներկայացուցչի հետ։
Ֆեդերացիայից նաև հավելել են, որ Հայաստանը ներկայացնող Էվա Խլղաթյանը 1/4 եզրափակչում կմրցի Բուլղարիայի ներկայացուցչի հետ։
Խլխաթյանն առաջնության մեկնարկին հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Սոֆյա Օռլովային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







