Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:58

Կառավարությունը շուրջ 5 մլրդ դրամ կհատկացնի արտահանողներին

Կառավարությունը շուրջ 5 մլրդ դրամ կհատկացնի արտահանողներին

Կառավարությունը շուրջ 5,37 մլրդ դրամ կհատկացնի պահուստային ֆոնդից արտահանման աջակցության երկու ծրագրերի ֆինանսավորման համար։ Նախագծերին կառավարությունը հավանություն է տվել օգոստոսի 13-ի նիստում։

Գումարից 1,714 մլրդ դրամը կուղղվի ջերմատնային արտադրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի, չերրի տեսակի լոլիկի և ծաղիկների արտահանման ծախսերի փոխհատուցմանը։ Եվս 3,651 մլրդ դրամ կհատկացվի ծիրանի, սալորի, կեռասի, դեղձի և նեկտարինի, հանքային ջրի, գինու, կոնյակի, չրերի և ձկան արտահանման աջակցության համար։

Մեկ այլ նախագծով՝ առաջարկվում է ջերմատնային տնտեսությունների սուբսիդավորվող վարկերի համար դիմելու ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը և վերացնել ծրագրից միայն մեկ անգամ օգտվելու սահմանափակումը։

Շահառուները մինչև 100 մլն դրամի սահմանաչափով կկարողանան ստանալ մի քանի առանձին վարկեր, իսկ մայր գումարի արտոնյալ ժամկետը կհաշվարկվի յուրաքանչյուր վարկի տրամադրման օրվանից։ Վարկով ֆինանսավորվող ծախսերի ցանկում նախատեսվում է ներառել նաև բույսերի պաշտպանության միջոցների և սուբստրատի ձեռքբերման ծախսերը։

Մայիսի վերջին և հունիսի սկզբին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ էր սահմանել Հայաստանից ծաղիկների, մի շարք մրգերի ու բանջարեղենի, չրերի և ձկնամթերքի ներմուծման նկատմամբ՝ պատճառաբանելով բուսասանիտարական և անվտանգության պահանջների խախտումները։

Սահմանափակումների ֆոնին ՀՀ իշխանությունները հայտարարել էին արտահանման նոր շուկաներ գտնելու և դեպի Եվրոպա մատակարարումները խթանելու մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանվող ապրանքները վերաուղղել դեպի Եվրոպա։

Կարդացեք նաև՝

Ծաղիկները սպասում են ընտրություններին


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+