• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հունիս 2026 20:09
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ծաղիկները սպասում են ընտրություններին

Էքսկլյուզիվ, Հայաստան, Տնտեսություն,
05 Հունիս 2026 23:24
ShareShareShare
telegram

Ծաղկավաճառներն սպասում են ընտրությունների ավարտին։ Ասում են՝ վարկեր ունեն և հույս, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը կկարողանա լեզու գտնել արտաքին գործընկերների հետ։

Մայիսի 22-ից Ռուսաստանն արգելել է հայկական ծաղիկների ներմուծումը, ինչն ամեն օր վնաս է հասցնում տնտեսվարողներին։ Մոսկվան պաշտոնապես խոսում է ֆիտոսանիտարական խնդիրների մասին, սակայն սահմանափակումը համընկել է հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների սրման հետ։

Ռուսական շուկան առանցքային նշանակություն ունի ոլորտի համար։ 2025 թվականին 48 միլիոն դոլարի ծաղիկ է Հայաստանից ներկրվել Ռուսաստան։ Այս տարի, սակայն, ցուցանիշները կարող են կտրուկ նվազել։

«Ծաղիկների 70-80%-ն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, հիմա նույնքան էլ չի արտահանվում։ Գները երեք անգամ նվազել են, բայց այս ամենը դեռ նոր է ու կարող է ամեն ինչ ավելի վատ լինել, որին մենք սպասում ենք»,- ասել է ջերմոցատերերից մեկը։

Թեև Էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է սուբսիդավորման ծրագրեր, ջերմոցատերերը պնդում են՝ ամեն օր աշխատում են վնասով։ Ասում են՝ շուկայում լճացում է։

«Եթե ներքին շուկայում ծաղիկը չի գերազանցում 100 դրամը՝ մինչև 50 դրամ, ապա արտահանման դեպքում՝ 150-200 դրամ է և կախված սեզոնից մինիչև 300-350 դրամ գին ունի, բայց այս պահին, երբ արտահանում չկա՝ մինչև 50 դրամ է»,- տեղեկացրել է տնտեսվարողներից մեկը։

Ծաղիկների մեծ մասը մշակվում է մարզերի ջերմոցներում․ ջեռուցումը գազով է։ Առանց այդ էլ բարձր ծախսերին ավելացել են գների անկումն ու իրացման խնդիրները, ինչի հետևանքով ջերմոցատերերը կանգնել են փակուղու առաջ։

Երեկոյան «Հրազդան» մարզադաշտի հարակից ծաղկի շուկա ամեն օր բերում են թարմ ծաղիկներ։ Վաճառողները շատ են, ու նրանք ստիպված իջեցնում են գները, որպեսզի ապրանքը չթափեն։ Ջերմոցատերերի մի մասն ասում է՝ ճգնաժամը զգում են սեփական մաշկի վրա։ Մյուս մասը գների անկումն ավելի շատ կապում է սեզոնայնության հետ՝ նշելով, որ դրա վրա չի ազդել միայն արտահանման խնդիրը։ Գների նվազում նկատել են նաև գնորդները։

«Սովորաբար 15 հատ վարդերի կապը կգնեի 5000 դրամով, այս պահին 1500 դրամով եմ գնել»,- մանրամասնել է շուկայի մանրածախ գնորդներից մեկը։

Ջերմոցատերերից մի քանիսը խոստովանում է՝ այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել։ Եթե ռուսական շուկան շարունակի փակ մնալ, տեղական շուկան ի վիճակի չի լինի սպառել կուտակված ամբողջ արտադրանքը։

Քարոզարշավի ընթացքում իշխանություններն առատ խոստումներ են տալիս։ Խոսում են նոր շուկաների մասին և վստահեցնում, որ ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա։ Խոստացել են փոխհատուցել սահմանն այդպես էլ չանցած արտադրանքի համար՝ յուրաքանչյուր ծաղկի դիմաց վճարելով 37 դրամ։

Իրավիճակի հանգուցալուծմանն են սպասում նաև մրգի, բանջարեղենի, ալկոհոլային խմիչքների և ձկնամթերքի արտադրողները: Պղպեղին տեր են կանգնել, խոստանում են 400 դրամ փոխհատուցում ու նոր շուկաներ։ Փոխհատուցումն, ասում են, կլինի մեկ ամսից:

Բայց պարզ չէ՝ ի՞նչ աղբյուրից են գումար վերցնելու։ Կառավարության որոշման համաձայն՝ բյուջետային փոփոխությունները դեռ չկան։ Ընդդիմությունից հարցադրում են անում․ արդյոք փոխհատուցման բեռը չի՞ դրվելու բիզնեսի վրա։

Առայժմ այլ շուկաներ ազատ մուտք դեռ չկա, իսկ ծախսերը պետք է փակել։ Նոր շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ է համապատասխանել դրանց չափորոշիչներին, բանակցել մաքսային արտոնությունների շուրջ և լուծել տրանսպորտային խնդիրները։

Եվրամիությունից խոստացել են աջակցել ճգնաժամի հաղթահարմանը, 50 մլն եվրո տրամադրել։ Այս ընթացքում Հայաստանից Լիտվա է ուղարկվել 11 000 ծաղկից բաղկացած առաջին խմբաքանակը։

ՌԴ-ից հորդորել են շուտ կողմնորոշվել։ Հայտարարում են՝ հետագա տնտեսական կապերը կախված կլինեն ընտրությունների արդյունքներից․ եթե հաջորդ կառավարությունը եվրոպամետ լինի, պատասխան քայլեր կլինեն։ ԵԱՏՄ-ն էլ մինչև դեկտեմբեր պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանի անդամակցության սառեցման հարցը։

Սահմանափակումների հետևանքները ծանր են, ազդում են հայկական արտահանման հիմնական ուղղությունների վրա։ Հայկական խմիչքի, սննդամթերքի և ծաղիկների արտահանման գրեթե ամբողջ ծավալը՝ 84%-ից մինչև 98%-ը, բաժին է ընկնում ռուսական շուկային։

Դեպի Ռուսաստան ամենախոշոր արտահանման ծավալներն ապահովում են ոգելից խմիչքները՝ 285 մլն դոլար, մրգերը՝ 104 մլն դոլար և բանջարեղենը՝ 86 մլն դոլար։

Մինչ տնտեսվարողները փորձում են հարմարվել նոր իրողություններին և այլընտրանքային շուկաներ գտնել, ոլորտի ներկայացուցիչներն զգուշացնում են՝ ռուսական շուկային համարժեք փոխարինող կարճաժամկետ հեռանկարում չկա։

Ստեղծված իրավիճակում խաղադրույքները չափազանց բարձր են, իսկ տնտեսական այս ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը մեծապես կախված է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից և դրանց հաջորդող քաղաքական զարգացումներից:

Մանրամասն՝ տեսանյութում։

telegram
Tags: Արտահանման արգելքԵԱՏՄԵՄԾաղիկներՊղպեղՋերմոցային տնտեսությունՌուսաստան

Հարակից հրապարակումներ

Հայաստանը ԵՄ-ից ստացել է վիզային ռեժիմի ազատականացման ծրագիր

ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել ՌԴ սահմանափակումները մեղմելու համար

19 Հունիս 2026 19:05

Եվրոպական միությունը Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն է հատկացրել՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս մասին...

ՍԴ դիմած քաղաքական ուժերի թիվը հասել է 7-ի

ՍԴ դիմած քաղաքական ուժերի թիվը հասել է 7-ի

19 Հունիս 2026 17:51

Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից յոթը դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քվեարկության արդյունքները։ Դիմումների...

Հայկական ելակը թուրքականի տակ ՌԴ չի արտահանվում․ Վրաստանի ՇՄԳ նախարարություն

Հայկական ելակը թուրքականի տակ ՌԴ չի արտահանվում․ Վրաստանի ՇՄԳ նախարարություն

19 Հունիս 2026 15:30

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը հակադարձել է հայկական մամուլի հրապարակած տեղեկությանն այն մասին, որ հայկական ելակը, Ռուսաստան է...

ԶԼՄ-ն հայտնել է ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների անունները

ԶԼՄ-ն հայտնել է ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների անունները

19 Հունիս 2026 10:13

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավոր է չկարողանա պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր...

Տարադրամի փոխարժեքը հունիսի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

19 Հունիս 2026 08:13

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 366,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 370,70 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

ԵՄ-ի հետ շրջանառությունը 2-3 անգամ ավելի փոքր է, քան իմ ընկերության հետ․ Կարապետյան

ԵՄ-ի հետ շրջանառությունը 2-3 անգամ ավելի փոքր է, քան իմ ընկերության հետ․ Կարապետյան

18 Հունիս 2026 18:31

Load More
Xosum
  • Լուրեր
Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը պատանի ֆուտբոլիստների հետ (ուղիղ)

Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը պատանի ֆուտբոլիստների հետ (ուղիղ)

19 Հունիս 2026 19:44
ԳԴ-ն կա՛մ խախտել է Սահմանադրությունը, կա՛մ պետք է գործի Սահմանադրությամբ․ Մինասյան

ԳԴ-ն կա՛մ խախտել է Սահմանադրությունը, կա՛մ պետք է գործի Սահմանադրությամբ․ Մինասյան

19 Հունիս 2026 19:40
Տգիտության գագաթնակետ․ ԱԱԾ-ն իրավունք չունի երբ ուզի՝ արտահոսք տարածի․ Օրբելյան

Տգիտության գագաթնակետ․ ԱԱԾ-ն իրավունք չունի երբ ուզի՝ արտահոսք տարածի․ Օրբելյան

19 Հունիս 2026 19:35
Կարապետյանի կոչը Ծառուկյանի հետ դեռ չենք քննարկել․ Տոնոյան

Կարապետյանի կոչը Ծառուկյանի հետ դեռ չենք քննարկել․ Տոնոյան

19 Հունիս 2026 19:33
Ընտրողների թվից 27 հազար ստորագրություններ պակաս են եղել մատյաններում. Խուդոյան

Ընտրողների թվից 27 հազար ստորագրություններ պակաս են եղել մատյաններում. Խուդոյան

19 Հունիս 2026 19:30
Հայաստանը ԵՄ-ից ստացել է վիզային ռեժիմի ազատականացման ծրագիր

ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել ՌԴ սահմանափակումները մեղմելու համար

19 Հունիս 2026 19:05
«Մուլտի Գրուպ»-ի տասնյակ ընկերություններում հարկային ստուգումներ են սկսվել. Տոնոյան

«Մուլտի Գրուպ»-ի տասնյակ ընկերություններում հարկային ստուգումներ են սկսվել. Տոնոյան

19 Հունիս 2026 18:53
Սա արդարությունը վերականգնելու փորձ է․ Տոնոյանը՝ ՍԴ դիմելու մասին

Սա արդարությունը վերականգնելու փորձ է․ Տոնոյանը՝ ՍԴ դիմելու մասին

19 Հունիս 2026 18:02
«Ուժեղ Հայաստան»-ի ՍԴ դիմումը 84 էջ է․ Վարդևանյանը հայտնել է հնարավոր 3 որոշման մասին

«Ուժեղ Հայաստան»-ի ՍԴ դիմումը 84 էջ է․ Վարդևանյանը հայտնել է հնարավոր 3 որոշման մասին

19 Հունիս 2026 17:55
ՍԴ դիմած քաղաքական ուժերի թիվը հասել է 7-ի

ՍԴ դիմած քաղաքական ուժերի թիվը հասել է 7-ի

19 Հունիս 2026 17:51
«Միասնության թևերը» դիմել է ՍԴ՝ ընտրություներն անվավեր ճանաչելու պահաջով

«Միասնության թևերը» դիմել է ՍԴ՝ ընտրություներն անվավեր ճանաչելու պահաջով

19 Հունիս 2026 17:31
Ալեքսանդր Սարգսյանի կալանավորման որոշումը վերացվել է

Ալեքսանդր Սարգսյանի կալանավորման որոշումը վերացվել է

19 Հունիս 2026 17:23
Բոլոր միջոցներով պայքարելու ենք․ Գալստյանը՝ ընտրության արդյունքների բողոքարկման մասին

Բոլոր միջոցներով պայքարելու ենք․ Գալստյանը՝ ընտրության արդյունքների բողոքարկման մասին

19 Հունիս 2026 17:06
«Միասնության թևերը» դիմում է ներկայացնում ՍԴ (ուղիղ)

«Միասնության թևերը» դիմում է ներկայացնում ՍԴ (ուղիղ)

19 Հունիս 2026 15:33
Հայկական ելակը թուրքականի տակ ՌԴ չի արտահանվում․ Վրաստանի ՇՄԳ նախարարություն

Հայկական ելակը թուրքականի տակ ՌԴ չի արտահանվում․ Վրաստանի ՇՄԳ նախարարություն

19 Հունիս 2026 15:30
Ռուսաստանը կրճատել է Վրաստանից գինու ներմուծումը

Ռուսաստանը կրճատել է Վրաստանից գինու ներմուծումը

19 Հունիս 2026 15:00
ԱՄՆ-ն ֆինանսավորել է Ուկրաինայի կենսալաբորատորիաները․ ԶԼՄ

ԱՄՆ-ն ֆինանսավորել է Ուկրաինայի կենսալաբորատորիաները․ ԶԼՄ

19 Հունիս 2026 14:42
Ղազինյանը ԿԸՀ-ին դատի է տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել իր վերաբերյալ որոշումները

Ղազինյանը ԿԸՀ-ին դատի է տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել իր վերաբերյալ որոշումները

19 Հունիս 2026 14:36
Вазген Манукян назвал бессмысленным обращение оппозиции в Конституционный суд

Ընտրությունների համար ՍԴ դիմելն անիմաստ է, որոշումը՝ կանխորոշված․ Վազգեն Մանուկյան

19 Հունիս 2026 14:31
Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2026»-ին

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2026»-ին

19 Հունիս 2026 14:28
Կամչատկայում մի քանի երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ

Կամչատկայում մի քանի երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ

19 Հունիս 2026 14:21
Հայաստանը և Հնդկաստանն AI համակարգեր կփորձարկեն ստրատոսֆերայում

Հայաստանը և Հնդկաստանն AI համակարգեր կփորձարկեն ստրատոսֆերայում

19 Հունիս 2026 13:34
Կառավարությունը տրանսպորտային առաքելությունների համար H145 ուղղաթիռներ կգնի

Կառավարությունը տրանսպորտային առաքելությունների համար H145 ուղղաթիռներ կգնի

19 Հունիս 2026 13:26
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին 90 000 եվրո վճարել հայ զինծառայողի ընտանիքին

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին 90 000 եվրո վճարել հայ զինծառայողի ընտանիքին

19 Հունիս 2026 13:24
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Ուժեղ Հայաստանը» ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19 Հունիս 2026 12:52
Խորհրդարանական ճեպազրույցներ (ուղիղ)

Խորհրդարանական ճեպազրույցներ (ուղիղ)

19 Հունիս 2026 12:19
Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում․ ՔԿ

Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում․ ՔԿ

19 Հունիս 2026 12:17
СМИ: США передали Ирану план из 15 пунктов по прекращению конфликта на Ближнем Востоке

ԱՄՆ-Իրան բանակցությունները Շվեյցարիայում հետաձգվել են

19 Հունիս 2026 11:11
СМИ сообщили об избиении заключенных в армянской тюрьме в ночь выборов: УИУ отрицает

«Հայաստան» դաշինքի պատգամավորների թեկնածուներ են կալանավորվել․ ԶԼՄ

19 Հունիս 2026 11:01
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է

19 Հունիս 2026 10:53
Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը պատանի ֆուտբոլիստների հետ (ուղիղ)
Հասարակություն

Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը պատանի ֆուտբոլիստների հետ (ուղիղ)

19 Հունիս 2026 19:44

Read moreDetails
ԳԴ-ն կա՛մ խախտել է Սահմանադրությունը, կա՛մ պետք է գործի Սահմանադրությամբ․ Մինասյան
Իրավունք

ԳԴ-ն կա՛մ խախտել է Սահմանադրությունը, կա՛մ պետք է գործի Սահմանադրությամբ․ Մինասյան

19 Հունիս 2026 19:40

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ